ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-19-ը կայցելի Հարավային Կովկաս: Ըստ կազմակերպության պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 17-ին Ենս Ստոլտենբերգը կժամանի Բաքու, կհանդիպի Իլհամ Ալիևի հետ:
Մարտի 18-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Զաքիր Հասանովի հետ:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի: Նրան կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս և այլ լուրեր՝ միջազգայինի տեսաշարում: