Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում գրեթե խաչաձև հարցաքննությունների տակ էր: Հարցերի մի մասը բառացիորեն զարմացրել են մեր երկրի գլխավոր դիվանագետին՝ ո՞ւմ թելն են թելում ընդդիմադիր խորհրդարանականները: Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ հեռանկարներ են սպասվում Եվրամիության հետ հարաբերությունների խորացումից և հարևանների հետ շփումներից: Արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը ուղղված չէ որևէ երկրի դեմ, նպատակը միայն մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: