Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել ոչ միայն մահացող ծառերը, այլև նրանք, որոնք, քաղաքի գլխավոր բուսաբանի խոսքով, վարակված են քաղցկեղով: Այդ ծառերից այլևս հնարավոր չէ սպասել որևէ ֆունկցիոնալ նշանակություն, նրանք ուղղակի պետք է հեռացվեն: Արդեն այս տարվա գարնանը մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում կտնկվեն նախկինում երբեք Երևանում չաճած ծառեր, որոնց, Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքով, խորթ չի լինի քաղաքի կլիման:
Մանրամասները` Ասպրամ Սարատիկյանի ռեպորտաժում: