Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է փոխել երկրի զինանշանը, քանի որ այն «չափազանց դժվար է ընկալվում և պարունակում է էկլեկտիկա ու խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանիշներ»:
Նա պարզաբանել է, որ եթե ընդհանուր համաձայնություն լինի, ապա հնարավոր կլինի ստեղծել հատուկ հանձնաժողով, որն առարկայորեն կդիտարկի բոլոր ասպեկտները և կանցկացնի հանրային քննարկումներ։ Դրանից հետո հնարավոր է հայտարարվի նոր զինանշանի լավագույն էսքիզների բաց մրցույթ: