Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ նեղ ռազմաքաղաքական կաբինետի նիստում հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ծրագրին: Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստվում են խաղաղ բնակիչներին տարհանել այդ տարածքից, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակը։
The Times of Israel-ը նշում է, որ Նեթանյահուն նաև մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին առաջարկը՝ ազատ արձակել պատանդներին՝ պաղեստինցի բանտարկյալների և զինադադարի դիմաց՝ ասելով, որ արմատականների պահանջները «դեռ անհեթեթ են»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հինգշաբթի Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով Իսրայելին է փոխանցել իր պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ։ Առաջարկը ներառում է հրադադար, բանտարկյալների ազատ արձակում, Գազա մարդասիրական օգնության մատակարարում, տեղահանված պաղեստինցիների վերադարձ իրենց տները և իսրայելական զորքերի դուրսբերումն անկլավից։