«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը փոխվում է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ: «Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին»,- ասել է նա։
Ֆիդանը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմը մոլեգնում է ավելի քան երկու տարի։ «Այս տարիների ընթացքում ենթակառուցվածքներն ավերվել են, եղել են մեծաթիվ զոհեր։ Այս պատերազմում հաղթող չի լինի: Այս հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Կարևոր ենք համարում եվրոպական մայրցամաքում 21-րդ դարին համապատասխան հրադադարի ռեժիմի հաստատումը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան