Առնվազն 20 մարդ է զոհվել, 155-ը՝ վիրավորվել, Գազայում պարենային օգնությանը սպասող քաղաքացիների վրա կատարված հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակում իրականացրել են «իսրայելական օկուպացիոն ուժերը»։ Ականատեսների վկայությամբ՝ հարվածները նման են եղել տանկային կամ հրետանային հրետակոծության:
Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է իր զինվորականների հարձակման մասին հաղորդագրությունները և կոչ է արել «հենվել միայն հավաստի տեղեկատվության վրա»: