Կառավարության հումանիտար կենտրոնի ճեպազրույցում ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները: Նշվել է, որ աշխատանք փնտրողներին առանձին ծառայություն է մատուցվում նաև Հայաստանի ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակների միջոցով:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: