Ռուսական կողմը հայտնում է, որ ուկրաինական ուժերը շարունակում են թիրախավորել Բելգորոդի շրջանը: Տեղական իշխանության տվյալով՝ տուժել են բնակելի կառույցներ, կան զոհեր և վիրավորներ: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հերթական անգամ ուկրաինացի զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան: Ըստ գերատեսչության՝ դիվերսիայի փորձը կասեցվել է, հաղորդվում է զինվորականների շրջանում զոհերի մասին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Կիևի նպատակը Ռուսաստանի նախագահի ընտրությանը խանգարելն է:
Ռուսական ուժերն էլ հարվածներ են հասցրել Օդեսային: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: