ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:
Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է:
«Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը նա պատմել է, որ իր մարմնավորած հերոսուհին բալետի պարուհի է, որն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր երազանքի իրականացման: