Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում Ադրբեջանի հետ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե քննարկվո՞ւմ է Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարցը:
«ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ այլ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ: Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմները:
«Եթե որևէ մեկը կվերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ: Հետևաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց նախարարը: