Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, որին մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Եռակողմ հանդիպման շրջանակում նախատեսվում են Ջեյհուն Բայրամովի և նրա գործընկերների անձնական հանդիպումները, ինչպես նաև արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։