Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել՝ վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը:
Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը:
«Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի՝ վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»,- ասված է ուղերձում:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը: