Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
Կազմակերպել 2024 թվականի մարտի 24-27-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակության ընդունելությունը»,- մասնավորապես ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության տեքստում: