Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
«Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը ճանապարհ է բացում ԵՄ-ում Հայաստանի հնարավոր թեկնածության համար։
Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը»,- գրել է պատգամավորը X-ի իր միկրոբլոգում։