Կրեմլին և Ուկրաինայում ռազմական գործողությունների նպաստելու համար Ռուսաստանի քաղաքացիների դեմ ԱՄՆ իշխանությունների անընդհատ ընդլայնվող պատժամիջոցներին ի պատասխան՝ 227 ամերիկացու համար փակվում է մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հաղորդագրության համաձայն՝ խոսքը ԱՄՆ ներկայիս վարչակազմի պաշտոնյաների, գործարարների, մեդիա ոլորտի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների մասին է, որոնք ներգրավված են հակառուսական քաղաքականության մշակման մեջ:
Ամերիկացիների թվում, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ, հայտնվել են այդ թվում՝ պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլլեն, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը, պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը և այլք: