ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ ունի, և որ կան բոլոր նախադրյալներն այն առավել սերտացնելու համար:
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ազգային ռազմավարության մշակմանը, ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթին, թվայնացմանը, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր: