Ֆրանսիան դիտարկում է իր զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը դեռ 2023 թվականի հունիսից: Le Monde պարբեականի տվյալով՝ այդ հարցը բարձրացվել է 2023 թվականի հունիսի 12-ին երկրի պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում։
2024 թվականի փետրվարի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնացման արարողությունից հետո միջոցառման մի քանի հյուրերի առջև հայտարարել է, որ ամեն դեպքում, այս տարի ստիպված կլինի զինվորականներ ուղարկել Օդեսա։
Ավելի ուշ՝ Փարիզում եվրոպական պետությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, Ֆրանսիայի նախագահը հրապարակավ չի բացառել, որ արևմտյան զորքերը կարող են ուղարկվել Ուկրաինա: