Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում իրականացված խուզարկությունից ու այլ քննչական գործողություններից հետո 5 անձ է ձերբակալվել, նրանցից մեկը քաղաքապետարանի պաշտոնատար անձ է:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշել՝ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։