ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը և Էդգար Հակոբյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ՝ պայմանավորված հանձնաժողովի նախագահի և տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նիստի օրակարգում հանձնաժողովի կողմից փոխարինող անդամի որոշման հարցն էր: Առաջադրվել է Արուսյակ Մանավազյանի թեկնածությունը, որին հանձնաժողովը կողմ է քվեարկել:
Հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 15-ին` քննարկելու օրակարգային հարցեր: