ՄՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսվարողների հետ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Տնտեսվարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցող տնտեսվարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։