Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ կամ ցուցում չի եղել, և խնդրում եմ՝ նման դեպքերի մասին ծնողներն ահազանգեն մեզ, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների ահազանգին, թե իրենց թույլ չեն տվել մտնել դպրոցներ, տեսնել՝ «Փառքի անկյուններ» կա՞ն, թե՞ չկան:
«Խնդրում եմ՝ այդ բոլոր դեպքերը, եթե դրանք կան, որովհետև դրանք որևէ կապ չունեն նախարարության և ոլորտում վարվող քաղաքականության հետ, ուղարկե՛ք նախարարություն, և մենք հետամուտ կլինենք ամեն դեպքով առանձին:
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ որևէ նման հրահանգ, հանձնարարական, շրջաբերական, ցուցում չկա, և ոչ մի բան այս առումով տեղի չի ունեցել նախարարության գործունեության մեջ»,- ասաց նա: