Խնդիրն օր օրի ավելի կարգավորվում է այն առունով, որ թե՛ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե՛ պացիենտները համակարգին սովորում են և ընտելանում են: Այս օրերի ընթացքում արդեն 90 հազաից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի համակարգի մասով դժգոհություններին:
«Հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, որովհետև ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակներն սկսեն համահունչ աշխատել, և մեր բոլոր օղակների աշխատողներն էլ փորձում են հնարավորինս սահուն կազմակերպել գործընթացները: Մի քանի օրից, կարծում եմ, խնդիրները շատ ավելի հաթված կլինեն»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով քննադատություններին՝ Ավանեսյանը նշեց, որ բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, բայց մոտեցումն այն է, որ բոլոր նախանշած բարեփոխումները հստակ ժամկետներում իրականացվեն, իսկ առաջացած խնդիրները պետք է լուծելով առաջ գնալ:
Նախարարը նաև վստահեցրեց՝ և՛ համակարգը, և՛ բժիշկները պատրաստ են փոփոխությանը: