Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովին։ Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և անվտանգային խնդիրների շուրջ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության կարևորությունը։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: