Կարևոր է, որ ներդրողների համար անհրաժեշտ տեղեկությունները մեկ հարթակում ներկայացվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծանոթանալով «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թվականի գործունեության հաշվետվությանը:
Վարչապետին տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Մանրամասները` Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում: