Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին (Fundamental Rights Forum): ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներին, խտրականության կանխարգելման, թվայնացման և անվտանգության, սոցիալական համերաշխության ապահովմանն առնչվող հարցերին:
Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Բանախոսների թվում եղել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Միշել Օ՛Ֆլայերթին (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից), միջազգային կառույցների, գիտական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։
Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալությունն անկախ մարմին է, որը ստեղծվել է ԵՄ-ում հիմնարար իրավունքները խթանելու և պաշտպանելու համար: