Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերը խոսել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության կարևորության մասին։
Իրակլի Չիկովանին նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը։