ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: