Ուկրաինան փորձում է միջամտել Ռուսաստանում նախագահի ընտրության անցկացմանը երկրի տարածքի վրա հարձակումների միջոցով, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ России 1-ի և РИА Новости-ի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Մյուս նպատակը հնարավոր բանակցային գործընթացում ինչ-որ հաղթաթուղթ ստանալն է: Դե, մենք սա ձեզ կվերադարձնենք, դուք էլ մեզ՝ այս մեկը»,- հավելել է ՌԴ նախագահը:
Ռուսական շրջանների վրա հարձակումները տեղի են ունենում շփման գծում Ուկրաինայի ձախողումների ֆոնին, նրանց պետք է ինչ-որ բան ցույց տալ, բացատրել է Պուտինը հարցազրույցի ժամանակ։
Նախագահի ընտրությունը Ռուսաստանում անցկացվելու է 2024 թվականի մարտի 15-17-ը։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Պուտինն է, մյուսները՝ Նիկոլայ Խարիտոնովը՝ Կոմունիստական կուսակցությունից, Լեոնիդ Սլուցկին՝ լիբերալ-դեմոկրատներից և Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։