ԱՄՆ ներկա ղեկավար Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են դեմոկրատների և հանրապետականների փրայմերիզներում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Այդպիսով, նրանք շուտով իրենց կուսակցություններից պաշտոնապես կառաջադրվեն՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։
ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող ղեկավարը, որը որոշել է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չունի։
Հանրապետականների մոտ առաջադրման համար պայքարը բավականին լուրջ է եղել: Թեև Թրամփը քարոզարշավի հենց սկզբից հսկայական առավելություն է ունեցել, մինչդեռ նրա մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հաղթելու գրեթե ոչ մի հնարավորություն չի ունեցել և դուրս է մնացել ընտրապայքարից:
Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար նախ անհրաժեշտ է հաղթել ներկուսակցական փրայմերիզներում: Պաշտոնապես պետական բարձրագույն պաշտոնի թեկնածուները որոշվում են ամռանը կայանալիք երկու կուսակցության համագումարներում: 2024 թվականի նախագահի ընտրությունը նշանակված է նոյեմբերի 5-ին։