Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի արդյունքներն ամփոփվել են Վաշինգտոնում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում վերջին 3 տարիների ընթացքում տեղի ունեցած օրենսդրական բարեփոխումները, որոնց շնորհիվ ՀՀ շուկան դարձել է ավելի թափանցիկ, ներառական և ավելի գրավիչ օտարերկրյա ներդրումների համար։