Վարչական դատարանում նախորդ տարի 13 000-ից ավելի գործ է քննվել. 2022-ի համեմատ այդ թիվն աճել է 3 հազարով: Որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացվի՝ օրենսդրական հերթական փոփոխությունն է մշակվել: Նախատեսվում է, օրինակ, Վերաքննիչ դատարանում գործի քննությունից հետո որոշման հրապարակման համար սահմանել 20-օրյա ժամկետ: Միջանկյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները քննելու համար էլ կսահմանվի 45-օրյա ժամկետ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: