Մարտի 15-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին,15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 14-15-ը աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևանում մարտի 14-ի և 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։