Պտղունքի նոր բնակեցվող թաղամասին մոտ հաճախակի են բաց տարածքում վտանգավոր թափոնների այրման դեպքերը: Բնակիչներն ահազանգում են, դիմում պատկան ատյաններին: Չարագործներից մեկին հնարավոր է եղել հայտնաբերել բնակիչ-համայնքապետարան-տեսչական մարմին գործակցությամբ: Մյուսներին փնտրում են իրավապահները:
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան