Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում բնակվող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստաքոնթենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ: Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաալիքը՝ «Առաջին ալիք Ամերիկան», հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող տեղական Spectrum ցանցում, նաև Առաջինի OTT հարթակում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: