Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով, սակայն, նման անհրաժեշտություն չկա, քանի դեռ ռուսական պետության գոյությանը ոչինչ չի սպառնում: Կրեմլի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա: «Նրանք հասկանում են, որ այդ քայլը, ինչպես նաև ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք, կդիտարկվի որպես ինտերվենցիա», - շեշտել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հաշվի առնեն իրականությունը, այլ ոչ ցանկությունները:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերն ամբողջությամբ կառավարում են շփման գծում իրավիճակը: Պուտինը կարծիք է հայտնել, որ ուկրաինական կողմի՝ վերջին օրերին հաճախացած ԱԹՍ-ներով հարձակումները պայմանավորված են մարտի դաշտում անհաջողություններով: Նա հավելել է, թե Կիևն այդպիսով ցանկանում է նաև խանգարել Ռուսաստանում նախագահի ընտրությունների անցկացմանը:
Պուտինն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի անդամակցությանը: Նա զգուշացրել է՝ ռուսական կողմն ի պատասխան Ֆինլանդիայի անդամակցության՝ սահմանին զորքեր և ռազմական համակարգեր կտեղակայի: