Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի հարցին, թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը, և եթե այդ պատասխանը չհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին:
«Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Մեծ աշխատանք պետք է տարվի, իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ մակարդակով»,- նշել է Պեսկովը: Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի անցկացման մասին որոշումը կկայացնեն կազմակերպության ներկայացուցիչները։