ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը:
Մասնավորապես՝
-
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
1 տրանսպորտային միջոց.
-
4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-
631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-
561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
-
Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
1 տրանսպորտային միջոց.
-
111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-
45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: