Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է 2nd International Women's Chess Championship Festival շախմատի միջազգային մրցաշարը։
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները։
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ ՄՎ Անաստասիա Բոդնարուկ
2-րդ տեղ՝ ՄՎ Սումյա Սվամինաթան
3-րդ տեղ՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան: