ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 4-10-ը (2024թ․): ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.18 մ (10.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.443մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 10-ը ներառյալ՝ 14.659մլն.մ³: