Դիլիջանում անչափահասին ծեծի ենթարկելու աղմկահարույց գործը դատարանում է: Մեղադրյալը՝ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, որն առնվազն 23 հարված էր հասցրել տղային, շարունակում է պաշտոնավարել: Նրա պաշտպաններն ասում են, որ փորձաքննությամբ չի հաստատվել պատանուն հոգեկան ուժեղ տառապանք հասցնելու հանցանքը: Դատախազը հակառակն է պնդում: Դատարանում մեղադրանքը հաստատվելու դեպքում բարձրաստիճան ոստիկանին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: