ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանն այն մասին, որ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հնարավոր սառեցման մասին որոշումը Լոնդոնն ընդունում է որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանից հնարավոր սպառնալիքների դեպքում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ նման հայտարարություններն ապացուցում են, թե իբր Արևմուտքը ցանկանում է Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք դարձնել:
ԱԳՆ-ն կոչ է արել հայ քաղաքական գործիչներին լրջորեն մտածել ստեղծված իրավիճակի մասին: