ԱՄՆ-ը պատրաստվում է վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ Ուկրաինային տրամադրել 400 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության առաջին փաթեթը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:
Վաշինգտոնի ռազմական օգնության վերջին փոխանցումը 250 միլիոն դոլարի չափով Կիևին է ուղարկվել 2023 թվականի դեկտեմբերին՝ 2022 թվականին Կոնգրեսի հաստատած միջոցներից։