2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, և գործարկվել է էլեկտրոնային և թղթային տեսքով QR կոդ կրիչը:
2023թ. նորերով են փոխարինվել 510 վերելակներ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 22 կրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մարզական և մշակութային հաստատությունների շենքերում և բակային տարածքներում: Վերանորոգվել են ավելի քան 200 բակեր, 3 առողջապահական հիմնարկներ: Տեղադրվել են 9 գետնանցումների մոտ հաշմանդամներին հարմարեցված վերելակներ:
Երևանի ավագանին սահմանել է Երևան համայնքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը.
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Քաղաքացիների որոշ խմբերի համար արտոնություններ է սահմանվել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով:
2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է 90 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է: