Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նա հավելել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ինչպես դա խնդրում է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:
«Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ թռիչքների դադարեցմանը և պատժամիջոցներին միանալուն, ապա մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով: Մենք չենք կարող այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն մեր երկրի բնակչությանը, իսկ Միխեիլ Սաակաշվիլին ծանր հանցագործություն է կատարել, համապատասխանաբար, բոլորը ստիպված կլինեն պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է Կալաձեն։
Ավելի վաղ Արախամիան Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է դադարեցնի 2023 թվականին Ռուսաստանի հետ վերսկսված ավիահաղորդակցությունը և ազատ արձակ Սաակաշվիլուն: