Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:
Նախարարին է ներկայացվել բուժառուներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
2023 թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:
Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը: