ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին պաշտոնական դիմումներ չեն ստացվել՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իմանգալի Տասմագամբետովը, միաժամանակ տեղեկացրել է, որ Երևանը վերջին շրջանում չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին:
«Դա այս փուլում Հայաստանի որոշումն է, մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում: Այնուհանդերձ, կառույցի գործունեությունը շարունակվում է՝ ՀԱՊԿ նորմատիվ բազային համապատասխան»,- հավելել է Տասմագամբետովը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ծավալվող որոշ իրադարձություններ և տրամադրություններ անհանգստություն են առաջացնում: «Սակայն հույս ունենք, որ Երևանը քաղաքական սթափություն կցուցաբերի: Ընդգծում եմ՝ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները ուժի մեջ են»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Տասմագամբետովը տեղեկացրել է, որ քարտուղարությունը վերլուծաբանների օգնությամբ գնահատում է Հայաստանի շուրջ իրավիճակը և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: