Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է աստղաֆիզիկոս, «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին և պետական բարձր պարգև հանձնել:
Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է աստղաֆիզիկոսին և մաղթել նորանոր հաջողություններ: