ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես.
- խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով.
- խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։