Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ՝ 2024 թվականի մարտի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2023 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ի թիվս այլնի, ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության վիճակը, կոռուպցիոն գործերի քննության ընթացքն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը:
Երևան քաղաքի դատախազը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 20 հազար 231 դեպք (2022 թվականին՝ 21 հազար 604 դեպք). դեպքերը նվազել են 1373-ով կամ 6,4%-ով:
2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է գողության 4436 դեպք (2022 թվականին՝ 6361). դեպքերը նվազել են 1925-ով կամ 30,3%-ով:
Մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերը նվազել են 150-ով կամ 29,0%-ով՝ կազմելով 367 դեպք՝ նախորդ տարվա 517 դեպքի դիմաց:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը հաշվետու տարում աճել են 1836-ով կամ 186,4%-ով (2023 թվականին՝ 2821 դեպք, 2022 թվականին՝ 985):
2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 266 դեպք (2022 թվականին՝ 225 դեպք), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 209 դեպք (2022 թվականին՝ 102 դեպք):
Երևան քաղաքի դատախազության կողմից նախորդ տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել 117 քրեական վարույթ՝ 150 անձի վերաբերյալ (2022 թվականին դատարան է հանձնվել 100 քրեական գործ (վարույթ)՝ 103 անձի վերաբերյալ):
Նշված բոլոր գործերն ընդունվել են վարույթ, դրանցից 25 քրեական գործով 25 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 2 քրեական գործի վարույթ կարճվել է, 90 քրեական վարույթով դատաքննությունը շարունակվում է:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, Երևան քաղաքի դատախազն առանձնացրել է դատախազների հաղորդումների հիման վրա նախաձեռնված մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերել են՝
Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է 2024 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն գործերի քննությունն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը»,- ասված է հաղորդագրության մեջ: